Չեխիայում հայտնաբերվել է COVID-19-ի անհայտ շտամ

Աշխարհ 29.03.2021   13:00   42

Չեխիայում ի հայտ է բերել կորոնավիրուսային վարակի նոր տեսակի մուտացիա։ Այս մասին հայտնում է Չեխական հեռուստատեսությունը։
COVID-19-ի այս նոր տիպն ավելի վտանգավոր չէ, քան բրիտանական կամ հարավաֆրիկյան տեսակները։ Դրա հետազոտությունը շարունակվում է։

Նոր շտամով վարակման դեպքն արձանագրել են Բրնո քաղաքի Elisabeth Pharmacon լաբորատորիայի փորձագետները։ Նրանք վստահ են, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութերն արդյունավետ են նոր շտամի դեմ։

Ինչպես հայտնի է, հանրապետությունում տարածված են կորոնավիրուսի և՛ բրիտանական, և՛ հարավաֆրիկյան շտամները։
Վերջին տվյալներով՝ երկրում պանդեմիայի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 1․5 մլն բնակիչ, մահացել՝ 25 874-ը։


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb