Չեխիայի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Աշխարհ 21.01.2021   16:00   52

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատվաստվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Յիրժի Օվչաչեկը։

 Զեմանին կատարվել է Pfizer/BioNTech ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի առաջին ներարկումը։ Նա պատվաստումն անցել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Հաջորդ երկու օրերի ընթացքում կիրականացվի նաեւ մյուս ներարկումը։ Բացի այդ նախագահը կանցնի պլանային համալիր բուժզննում։

Այս մասին հայտնում է RT-ն։


 Պիտակներ
         Միլոշ Զեման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb