Chessify-ը արհեստական բանականության կիրառմամբ որոնում է կատարում YouTube-ի տեսանյութերում

Innovation 20.03.2020   23:30   484

Chessify շախմատային հավելվածով վերջին թարմացումով կոնկրետ խաղային դիրքի մասին տեսանյութեր գտնելու գործիքակազմ է ավելացվել։ Սա աննախադեպ նորամուծություն է, քանի որ այս որոնումը կատարվում է արհեստական բանականության կիրառմամբ ու շախմատային այլ  հավելվածների չունեն այս յուրահատկությունը։ Նոր հնարավորությունն այսօր ներկայացրեց Chessify-ի համահիմնադիր և տնօրեն Գոռ Վարդանյանը։ Այս նոր գործիքակազմով Chessify-ի օգատերերը կարող են կոնկրետ խաղային դիրքի սքան կատարել ու տեսնել դրա մասին տեսանյութերը։ «Այս նոր յուրահատկությունը թե սիրողական մակարդակի, և թե պրոֆեսիոնալ շախմատիստների համար»,- նշեց Գոռը՝ շարունակելով բացատրել նորամուծության գաղափարը։

Հատկապես խաղի սկզբնամասի ժամանակ պետք է քայլերը ճիշտ կատարել, ծրագիրը կարող է հուշել, որն է ճիշտ հերթականությունը։ Հուշում է, բայց չի բացատրվում։ Հետևաբար շախմատիստը որոնումներ է սկսում YouTube-ում, որպեսզի բացատրող տեսանյութ գտնի։ Բայց կոնկրետ դիրքի վերաբերյալ շատ դժվար է գտնել անհրաժեշտ տեսանյութը։ Chessify-ը սքանավորել է շախմատին վերաբերող YouTube-ի բոլոր տեսանյութերը, և այժմ հավելվածում խաղի սկզբնամասում որոնման վրա սեղմելիս բերում է հենց այդ խաղային դիրքին վերաբերող տեսանյութերը։

Այս նորամուծությունը կատարվել է արհեստական բանականության կիրառմամբ։ Ընդգծենք, որ Chessify-ը YouTube-ում որոնումը կատարում է ոչ թե վերնագրերով, թեգերով, կամ տեսանյութին կից նկարով, այլ որոնումը կատարվում է տեսանյութերի մեջ, որպեսզի դրանց մեջ գտնվի կոնկրետ խաղային դիրքի հատվածը։ Ստացված պատասխանում, տեսանյութը միացնելիս կարող է սկսել, օրինակ՝ 17 րոպե 24 վայրկյանից, որովհետև ձեր նշած խաղային հատվածը տեսնյութում հանդիպում է հենց այդ հատվածում։

Նշենք, որ Chessify-ի նոր գործիքակազմը հասանելի է միայն Android օգտագործողների համա, iOS-ի թարմացումը կլինի առաջիկայում։ Chessify-ի ղեկավարը նշեց, որ շատ են ցանկանում լսել օգտատերերի կարծիքն ու ստանալ արձագանք։

«Սպասում ենք թարմացման մասին արձագանքին Google Play-ում ու նամակներին info@chessify.me-ի վրա»,- ասաց Գոռը։

Հիշեցնենք, որ մինչև այս Chessify-ի միջոցով հնարավոր էր ցանկացած խաղային իրավիճակ լուսանկարել, և հավելվածն այն վերստեղծում էր արդեն իր խաղային սեղանին։

Նշենք, որ Chessify հավելվածը համարվում է շախմատային լավագույն հավելվածներից մեկը։



 Պիտակներ
         youtube, Chessify


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon