Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Սպորտ 16.02.2021   13:01   42

 Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է. թիմերը սկսում են պայքարը փլեյ-օֆֆից:

Այսօր 1/8 եզրափակիչում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն: Հանդիպումը կկայանա «Նոա Կամպ» մարզադաշտում: Ֆրանսիայի գործող չեմպիոնի կազմում հանդիպմանը չի մասնակցի բրազիլացի Նեյմարը:

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»-ը կհյուընկալվի գերմանական «Լայպցիգ»-ին: Այս խաղը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանցկացվի չեզոք դաշտում: Հանդիպումը կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:


 Պիտակներ
         Չեմպիոնների լիգա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb