«Չելսին» նոր դարպասապահ ունի

Սպորտ 25.09.2020   16:10   72

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական «Ռենի» սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի տեղափոխության մասին:

Սենեգալի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո:

Մենդին 2019թ․ ամռանը ֆրանսիական «Ռեյմսից» էր տեղափոխվել «Ռեն», որը 4 միլիոն եվրոյով էր ձեռք բերել նրան:

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում դարպասապահը մասնակցել է 24 հանդիպման, բաց թողել 19 գոլ։

 



 Պիտակներ
         «Չելսի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb