«Չելսիի» նորեկները խաղային համարներ են ստացել

Սպորտ 11.09.2020   17:14   50

Լոնդոնի «Չելսիի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի ֆուտբոլիստների խաղային համարները, որոնցով նրանք հանդես կգան մեկնարկելիք մրցաշրջանում:

«Չելսի» տեղափոխված Տիագո Սիլվան ստացել է 6 համարը, Կրիստիան Պուլիշիչը՝ 10, Տիմո Վերները՝ 11, Բեն Չիլվելը՝ 21, Հաքիմ Զիյեշը՝ 22, Կայ Հավերցը՝ 29:

Պրեմիեր լիգայի մեկնարկելիք մրցաշրջանում «Չելսին» առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 14-ին՝ հյուրընկալվելով «Բրայթոնին»:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb