«Չելսիի» ղեկավարությունը մերժել է Լեմպարդին

Սպորտ 06.06.2020   20:15   643

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի տրանսֆերային առաջարկը, հայտնում է TheChelseaBlog-ը:

Լեմպարդն ակումբի ղեկավարությանն առաջարկել է ձեռք բերել «Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերին, սակայն «Չելսին» հրաժարվել է գումար հատկացնել Ֆրեյզերի տեղափոխությանը:

Ռայան Ֆրեյզերի պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիս: Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»:

 Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ամռանը:



 Պիտակներ
         Ֆրենկ Լեմպարդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb