Չավուշօղլուն Բորելի հետ քննարկել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Աշխարհ 23.03.2021   12:10   40

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ: 

Չավուշօղլուն հանդիպման մասին գրառում է արել Twitter-ում: 

«Մենք միասին աշխատելու ենք Բորելի հետ դրական օրակարգը շարունակելու համար»:

Չավուշօղլուն նշել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության թարմացման, վիզաների ազատականացման, անկանոն ներգաղթի հարցում և ահաբեկչության դեմ պայքարում ավելի շատ համագործակցության անհրաժեշտության մասին: 

Կողմերը հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Սիրիայի, Աֆղանստանի և Լիբիայի հարցերը: 

Մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ժոզեֆ Բորելը: 

Բորելը հայտնել էր, որ ցանկանում են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որն իր մեկնաբանությամբ՝ այնպիսի կարևոր երկիր է, որ կարող են զարգացնել լավ հարաբերությունները: 

Նրա խոսքով, ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, պաշտպանելով անդամ երկրների և ԵՄ-ի շահերը:  
 
Բորելը, բացի այդ նշել էր, որ մինչև ամառ շարունակելու են ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb