Չավուշօղլուի «ընկերական խորհուրդը»՝ հույն գործընկերոջը

Աշխարհ 22.12.2020   10:02   73

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ գրառմանը։

Չավուշօղլուն մասնավորապես գրել է․

«Սիրելի Նիկո, ահա մի ընկերական խորհուրդ նոր տարվա համար․ Դադարիր օգնություն խնդրել ուրիշներից և վնասել հույն ժողովրդի հեղինակությունը։ Թող 2021 թվականը այնպիսի տարի լինի, երբ մենք, ուղիղ կերպով, անկեղծորեն և լրջորեն խոսելով, արդարացիորեն կքննարկենք մեր տարաձայնությունները»։ 

Հիշեցենք, որ Դենդիասը գրառման մեջ նշել էր, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս ԵՄ օրակարգ էին բերել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու հարցը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին Հունաստանի ԱԳ նախարարը գրել էր․ «ՆԱՏՕ-ի ամբողջականությունը սաբոտաժի ենթարկելու հիմնավորմամբ է ԱՄՆ-ը պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb