Չավուշօղլու. «Խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը». Ermenihaber.am

Հրատապ 25.02.2021   16:26   53

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ 

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը: Նա նշել է, որ Թուրքիան աշխարհի որ երկրում էլ որ լինի, կտրականապես դեմ է արտահայտվում ռազմական հեղաշրջմանը կամ ռազմական հեղաշրջման փորձերին, ապա շարունակել՝ ասելով հետևյալը.

«Հետևաբար, Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը խստորեն դատապարտում ենք: Իհարկե, ժողովրդավարական երկրներում քաղաքացիները, ժողովուրդը իշխանություններին ուղղված քննադատություններ կարող են անել, անգամ հրաժարականը կարող են պահանջել:

Սրանք բնական բաներ են, սակայն անընդունելի է, երբ զինվորականները ընտրությունների միջոցով իշխանության եկած կառավարությանը նույնիսկ հրաժարականի կոչ են անում: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանում արված այս կոչը մեկ անգամ ևս խստորեն դատապարտում ենք: Տարածաշրջանի կայունության համար կարևոր հնարավորության պատուհան կա, որը պետք է լավ գնահատել:

Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, հրադադարի մնայուն դարձնելը բավարար չէ: Տարածաշրջանային երկրների հետ 3+3 ձևաչափով խոսում ենք հնարավոր անելիքների մասին:

Այսօրինակ հեղաշրջման փորձերը երկրի կայունության համար քայքայիչ քայլեր են, ինչի պատճառով մենք դեմ ենք»:

Չավուշօղլուն նշել է, որ իրավիճակի մասին տեղեկացել են մամուլից, փորձում են ավելի մանրամասն տեղեկություն ստանալ: 

Նա հավելել է, որ Թուրքիայի այս դիրքորոշումը սկզբունքային դիրքորոշում է՝ որտեղ էլ որ լինեն, ԹՀ-ն դեմ է արտահայտվում:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb