Չավին հույս ունի մոտ ապագայում գլխավորել «Բարսելոնան»

Սպորտ 01.07.2020   20:45   945

Կատարական «Ալ-Սադդա» ակումբի մարզիչ Չավի Էռնանդեսը հայտնել է, որ հույս ունի մոտ ապագայում գլխավորել «Բարսելոնան»: 

Հիշեցնենք՝ Չավին «Բարսելոնայում» հանդես է եկել 1998-2015 թվականներին՝ համարվելով ակումբի լեգենդներից մեկը։

«Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն է:

Շատ եմ ուզում վերադառնալ ակումբ և արդյունքի հասնել: Ցանկալի է լինեն պայմաններ, որոնք թույլ կտան ամեն ինչ սկսել զրոյից: Ես և իմ մարզչական շտաբն արդեն պատրաստվում ենք այդպիսի զարգացումների:

Ես այդ մասին էլի եմ ասել: Հունվարին «Բարսան» դիմեց ինձ, բայց թե՛ ժամանակը, թե՛ հանգամանքները հարմար չէին: Հուսով եմ՝ նրանք ինձ նորից կկանչեն»,- ասել է Չավի Էռնանդեսը:



 Պիտակներ
         Չավի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb