Չաք Նորիսը հերքել է իր մասնակցությունը Վաշինգտոնի անկարգություններին
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի դերասան, մարտարվեստի վարպետ Չաք Նորիսը երեկ հերքել է սոցիալական ցանցերում տարածված պնդումները, թե ինքը մասնակցել է անկարգություններին, որոնք անցյալ շաբաթ Վաշինգտոնում կազմակերպել էին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները։
«Վերջերս իմացա, որ Չաք Նորիսին նման մեկը եղել է Վաշինգտոնում բողոքի ցույցերի ժամանակ։ Դա ես չեմ եղել, ես այնտեղ չէի»,- Twitter-ում գրել է դերասանը։
80-ամյա դերասանը դատապարտել է ցույցերի մասնակիցներին՝ ընդգծելով, որ չի ընդունում «բռնության ցանկացած դրսևորում»։ «Ես միշտ հանդես եմ եկել ու հանդես կգամ օրենքի ու կարգուկանոնի օգտին»,- նշել է նա։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր