Chanel-ն առցանց ներկայացրել է իր նոր հավաքածուն

Art News 10.09.2020   21:15   477

Chanel նորաձևության տունն առցանց ռեժիմով ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հայտարարման պահից հետո առաջին հավաքածուն։

kulturomania.ru-ն գրում է, որ «Զբոսանք Միջերկրական ծովով»  զբոսաշրջային հավաքածուի ցուցադրությունը պետք է կայանար մայիսի 7-ին Կիպրոսում, բայց համավարակի պատճառով այն կայացել է մայիսի 8-ին սոցիալական ցանցի հարթակներում։ 

Chanel-ի ղեկավար Վիրջինիա Վիարն ասել է, որ ցուցադրության հետաձգումը մեծ ազդեցություն չի ունեցել հավաքածուի վրա, որը մտածված է որպես փոքր և ավելի թեթև բոլոր մակարդակներում։

Վիարը խոստովանել է, որ համավարակի պատճառով դիզայներները, դերձակները և մյուս աշխատակիցները հայտնվել են ծանր իրավիճակում:

«Մենք հստակ չգիտենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը մեր ինդուստրիայում համավարակից հետո, բայց եթե մենք ոչինչ չանենք, աղետ տեղի կունենա»,- ասել է Վիարը։



 Պիտակներ
         CHANEL


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb