Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում

Պատահարներ 04.11.2019   13:07   359
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով:

Ըստ աղբյուրի՝ ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել:

Ոստիկանները պարզել են, որ Հ. Ավետիսյան փողոցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Հ.-ի, 27-ամյա Լևոն Հ.-ի, 31-ամյա Գոռ Գ.-ի և այլ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և այդ պահին Դավիթ Հ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող գազային ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:

Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, հիվանդանոցային ոչ մի ահազանգ ոստիկանությունը չի ստացել ու, հավանաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Նշված 3 անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ հետաքննիչի որոշմամբ Դավիթ Հ.-ն ձերբակալվել է, իսկ Լևոն Հ.-ն և Գոռ Գ.-ն բաց են թողնվել:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Դավիթ Հ.-ի հարազատի ընկերը նշված գազային ատրճանակը ներկայացրել է ոստիկանություն:

Կայքի տեղեկություններով, Դավիթ, Լևոն Հ.-երը հարազատ եղբայրներ են:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կրակոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon