Ծեծկռտուք՝ հարևանների միջև

Իրադարձային 15.10.2019   10:00   72
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի 9-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչներ՝ 50-ամյա Էդուարդ Տ-ի, 42-ամյա Տիգրան Ք-ի, 31-ամյա Մարիա Գ-ի, 60-ամյա Մարգո Ս-ի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Կորյուն Խ-ի միջև։

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ Մարիա Գ-ն աթոռով հարվածել է վիճաբանության մյուս մասնակից՝ նույն շենքի բնակիչ, 46-ամյա Էմմա Ք-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Կորյուն Խ-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Էմմա Ք-ն և Էդուարդ Տ-ն աշխատում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Էդուարդ Տ-ն կոչումով գնդապետ է, իսկ Կորյուն Խ-ն մարզերում գործող սպորտի և մշակույթի կենտրոններից մեկում մարզիչ է։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ծեծկռտուք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon