CBS. ԱՄՆ-ի հեռացումը Սիրիայից կտևի 3-4 ամիս

Աշխարհ 12.01.2019   12:45   479

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման գործընթացը կարող է տևել 90 օրից մինչև 120 օր: Այս մասին CBS News հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta-ն:

ԱՄՆ-ի զինծառայողներն արդեն սկսել են դուրս գալ, հաստատել է CBS-ը: Բացի այդ, այս շաբաթ ամերիկացիները սկսեցին տեխնիկայի դուրսբերումը:

«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գործողությունները կշարունակվեն Սիրիայից դուրս գալու ամբողջ ընթացքում, հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 10 միավոր զրահատեխնիկայից և ոչ մեծ քանակության բեռնատարներից բաղկացած ամերիկյան պահակախումբը լքել է սիրիական Ռմեյլան հենակետը։  Ընդհանուր առմամբ, Սիրիայում կան 2 հազար ամերիկացի զինվոր։

Սիրիայից զորքերի դուրս բերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ որոշումը հանգեցրեց Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հրաժարականին: Բացի այդ, ԱՄՆ–ը լքում է իր քուրդ դաշնակիցներին՝ Թուրքիայից սպառնալիքի և հնարավոր հարձակման ֆոնին, պարզաբանում է հեռուստաալիքը:



 Պիտակներ
         ԱՄՆ, Սիրիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon