Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին պարտական լինելու մասին

Քաղաքական 14.01.2019   13:46   379

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է, թե ԲՀԿ-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապելը ավելորդ խոսակցություններ են։ 
Հարցին, թե իր բիզնեսների առումով արդյո՞ք պարտական չէ Քոչարյանին, Ծառուկյանն ասել է․ «Իմ բիզնեսների համար պարտական են միայն պետությանս, ազգին, ժողովրդին, ուրիշ ոչ մեկին պարտական չեմ»։
Ինր վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու հարցին, ԲՀԿ ղեկավարը նշեց․ «Քննիչները, դատավորը ասե՞լ են  քաղբանտարկյալ է։  Թույլ տվեք դատավարությունը  կատարվի, տեսնենք քաղբանտարկյա՞լ է, մեղավո՞ր է, թե՝ ոչ։ Համբերեք, ամեն ինչ ընթացքի մեջ է»։
 



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon