Ծառուկյանը մեկնաբանում է՝ ո՞ր ճամբարից է լինելու «Բարգավաճ Հայաստանը» հանրաքվեին

Քաղաքական 11.02.2020   11:50   173

«Բարգավաճ Հայաստան»-ը հանրաքվեի գաղափարին կողմ է եղել, սակայն․

«Խմբակցության անունից Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամ աշխատել, որ իրավական կողմը պահենք, բայց արձագանք չեղավ, դրա համար էլ մենք քվեարկությանը չմանակցեցինք», ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով փետրվարի 6-ին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելու ժամանակ քվեարկությանը չմասնակցելուն։ 

Գագիկ Ծառուկյանը չցանկացավ հարցին պատասխանել, թե ժողովուրդը հանրաքվեին կո՞ղմ կքվեարկի, թե՞ ոչ։

Իսկ «Բարգավաճ Հայաստանը» հանրաքվեին «այո՞»-ի, թե ՞«ոչ»-ի ճամբարից է լինելու․ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ խմբակցությունը դեռ չի քննարկել։

«Մեզ մոտ այդպես միաձայն չի որոշվում, խմբակցության նիստ կհրավիրվի, կքննարկենք և մեր տեսակետի մասին կասենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարը նաև իր անձնական տեսակետը չհայտնեց, որպեսզի այդկերպ իր համակիրների վրա ազդեցություն չունենա։

Գագիկ Ծառուկյանը նաև բացառեց, որ կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը։

«ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք մնացել, որ բոլորին հասկանալի լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։



 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon