Ծառուկյանին հնարավոր չէ հնազանդեցնել․ ԲՀԿ պատգամավոր

Քաղաքական 25.03.2021   15:06   55

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական պայմանավորվածությունը չպահպանվելու դեպքում շատ լուրջ բացասական ռեզոնանս կառաջանա հասարակության մեջ։ 

Մելքումյանը վստահեցրեց՝ 17-ի ձևաչափը պահպանվելու է, չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, իսկ  եթե հանկարծ ֆորսմաժորային իրավիճակ լինի, օրինակ՝ իշխանությունը հրաժարվի արտահերթից, 17-ն ամբողջ թափով կգործարկվի․

«Կսպասենք ապրիլի 20-ից հետո, եթե չլինի հրաժարական, ապա ժողովուդը դուրս կգա փողոց, և կարծում եմ՝ ոչ մի պայմանավորվածություն այլևս չի գործի»,- հայտարարեց Մելքումյանը:

Նաև  նշեց՝  չի կարող որևէ մեկի ասածի վերաբերյալ երաշխիք տալ և պնդել, որ ընտրություններն անպայման տեղի կունենան, բայց ամեն դեպքում ենթադրում է՝ պայմանավորվածությունները չեն խախտվի:

Արձագանքելով դիտարկմանը, թե արտահերթ ընտրություններ հայտարարելով՝ Փաշինյանը փորձում է Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնել, պատգամավորն ասաց․

«Ծառուկյանին հնարավոր չէ հնազանդեցնել, պետք է արդար գնահատական տալ»։

 


 Պիտակներ
         Միքայել Մելքումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb