Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

Օրենքի ուժով 02.07.2020   12:49   1333

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել եւ դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել. «Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որեւէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»:

Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:



 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb