Ծառուկյան. «Տուգանելուց, հարկերը բարձրացնելուց բացի, ի՞նչ եք արել»

Քաղաքական 11.09.2020   15:57   50

«Պետությունը սկսվում է սահմանից: Գիշեր-ցերեկ կրակի տակ ապրող մարդիկ պետք է տարբերվեն Երևանի կենտրոնում ապրողներից ու արժանանան առանձնահատուկ ուշադրության»,-ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  Տավուշի մարզի սահմանապահ Ոսկևան գյուղի բնակիչների, նաև կուսակցության  պատասխանատուների հետ։

Նա ընդգծել է, որ սահմանպահ գյուղերում ապրող մարդիկ միաժամանակ զինվոր են։

Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի համաձայն, Ոսկևանում ու Իջևանում կուսակցության պատասխանատուների, ներկայացուցիչների հետ հանդիպմանը հետևել են մեծ թվով ոստիկաններ։

«Այսօր վախի մթոնոլորտ են ստեղծել, ամբողջ ճանապարհները փակել, անձնագրերն են ստուգում։ Ես եկել եմ իմ ժողովրդի հետ խոսել, իմ կուակիցների հետ հանդիպեմ, լսեմ, իմանամ՝ ինչով կարող եմ օգնել։ Էսօր ժողովրդին տուգանելուց, հարկերը բարձրացնելուց բացի, ի՞նչ եք արել, կարա՞մ իմանամ։ Ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ։ Պլան է դրած, օրը 300 հատ տուգանք գրեք։ Հա, գրեք, բայց խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար թոշակ է ստանում, ու էս պայմաններում ուսման վարձ են ավելացնում, գույքահարկ են բարձրացնում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։



 Պիտակներ
         Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb