Ծառուկյան․ «Ով առանց ապացույց ասում է՝ անբարոյական է»

Քաղաքական 14.01.2019   12:24   302

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ չի հարցաքննվել Մարտի 1-ի գործով։ «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, ես ուզում եմ ասեմ, որ դու գնաս, բացես «Հայկական ժամանակ» թերթը, որտեղ գրած է, որ ես միակ մարդն եմ եղել, որ ժողովրդի կողքին է եղել»,- լրագրողի հարցին պատասխանելիս՝ ասել է Ծառուկյանը։

Այն դիտարկմանը, որ փաստահավաք խմբի արձանագրմամբ՝ ԲՀԿ ղեկավարի թիկնազորին զենք է բաժանվել, Ծառուկյանը հակադարձեց, թե «թող ցույց տան թիկնազորի մեկ անդամ, ում զենք են տվել»։

«Հիմա ես պահանջում եմ՝ ով որ  տալիս է Ծառուկյանի թիկնազորի անունը և չի ապացուցում, ինքն անբարոյական է, էդ անունը տվողը։ Տվե՞լ են զենք, մեղավո՞ր ենք՝ թող պատժեն, իսկ եթե չէ, ուրեմն այդ շանտաժ անողներին թող պատժեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»,-ասել է Ծառուկյանը։
 



 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon