Ծառուկյան․ «Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք չպետք է զբաղեցնեն բարձրագույն պաշտոններ»

Հրատապ 17.09.2020   11:15   56

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
  
Հիշեցնենք, որ այսօր անհասցե գրառում էր կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա, մասնավորապես, գրել էր. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:



 Պիտակներ
         Ծառուկյան-Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb