Ծառուկյան. «Ես այսօր պետություն չեմ, կառավարություն չեմ»

Քաղաքական 23.03.2020   13:25   433

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել է, թե ողջունում է օրենքով հաստատված խստացումները. «Եթե մարդ գիտակցելով, որ հիվանդ է, և կարող է շփվել հասարկության հետ, դուրս գալ փողոց, պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Հարցին՝ ընդհանուր իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, նաև կանխարգելիչ գործողությունները, նա պատասխանեց. «Դրա ժամանակը չէ՝ ասել, քննադատել մարդկանց բացթողումները, աշխատանքը։ Երբ ավարտվի այս ամենը ինչը, այդ հարցը կտաք, բոլորի աշատանքները կասեմ»։

Պատասխանելով հարցին՝ խոշոր սեփականատեր եք,  արդեն վնասեր սկսե՞լ եք կրել, գնո՞ւմ են ձեր ընկերությունների աշխատակիցներն աշխատանքի, Գ. Ծառուկյանն ասաց. «Այսօրվա վիճակում, իրոք, աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է։ Բայց ձեզ երկու ամիս առաջ եմ ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր անել, աշխատանքներ կատարել, որպեսզի փակուղու առաջ չկանգնել։ Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ արած լինեին, այդպես չէր լինի։ Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել ինչ-որ նախարարի, թե ինչ չեն արել, բոլորիս խնդիրն է, միասնական դուրս գանք այս խնդրից»։

Հարցին՝ անձամբ դուք ի՞նչ եք անում, նա պատասխանեց. «Ես այսօր պետություն չեմ, կառավարություն չեմ։ Մենք այսօր ենթարկվում ենք արտակարգ իրավիճակին։ Եթե Ծառուկյանը լիարժեք այդ իրավասությունն ունենար, այնպես կաներ, որ անմիջապես այդ բոլորը կատարվեր, ինչպես Բելառուսում։ Միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է, մարդիկ աշխատում են։ Անհատական որևէ մեկի վրա չեմ ուզում ցեխ շպրտել կամ իր կատարած աշխատանքն ասեմ բացասական է»։

Հարցին, թե ձեր ընկերություններն աշխատո՞ւմ են, աշխատավարձ վճարո՞ւմ եք, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Եթե արտակարգ իրավիճակ է, արգելել են, ո՞նց կարող եմ ասել... Բայց խի՞ պետք է վճարեմ։ Պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, ով արտակարգ իրավիճակ է հայտարարել, պարտավոր է իր ժողովրդին... Պետությունը, ոնց որ իր ընտանիքի հայրը, պարտավոր է ով չի աշխատում, գումարներ էլ տրամադրի»։

Հարցին, թե «Շանգրիլա»-ն հիմա չի աշխատում, արդյո՞ք աշխատողները չեն վճարվելու, Գ. Ծառուկյանն ասաց․ «Ուրեմն հլը Շանգրիլա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա։ Հասկացա՞ք, թե ոչ։ Այնտեղ արտասահմանցիներ են, ես նրանց հետ կապ չունեմ։ Կառավարիչը արտասահմանցի է, ես փայատեր եմ»։

Հարցին, թե հարկադիր արձակուրդի՞ է ուղարկում իր աշխատողներին, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես սովորական քաղաքացի եմ, պետությունն արտակարգ իրավիճակի որոշում է կայացրել, որևիցէ մեկն իրավունք չունի ավելորդ գործ կատարելու։ Էսօր պետությունը որպես ընտանիքի հայր՝ պետք է մտածի իր ժողովրդի, աշխատողի, թոշակառուի մասին»։

Նա հայտարարեց, որ տնտեսությունն անդունդի եզրին կանգնած է, եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդ, դժվար կլինի վերականգնել։ 

«Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»,- ասաց նա։ 

Հարցին՝ ասում եք պետք է խելամիտ քայլեր լինեն, չե՞ք տեսնում այսօր այդ քայլերը, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Այնպիսի քայլեր պետք է կարողանանք կատարենք, որ ծանր վիճակից դուրս գանք։ Ոչ մի բան չեմ տեսնում։ Եթե հայտարարում են՝ պետք է լինի անհատական, հատվածային, թող գնան բանկիրների հետ խոսեն, դա արդեն ծիծաղելի է։ Արտակարգ իրավիճակ է, որոշումը կառավարությունը կայացնում է, Ազգային ժողովը հաստատում է, երեք ամիս բոլոր բանկային, վարկային համակարգերը որևէ տոկոս չի ավելանում»։



 Պիտակներ
         Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon