Ծառայողական շները կլինեն նաև մաքսային հսկողության շրջանակում

Իրադարձային 07.04.2021   13:10   32

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: 

 «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակում ՀՀ ապօրինի ներմուծվող կամ ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: Առաջարկվում է նաև սահմանել, որ ծառայողական շների օգտագործումն արգելվում է որոշակի դեպքերում»,- ասաց Հովհաննիսյանը:


 Պիտակներ
         Ծառայողական շներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb