Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորումները փոքր տոկոս են կազմում. Արսեն Թորոսյան

Իրադարձային 06.10.2020   12:13   29

Զինծառայողների վիրավորումների և զոհերի մասին տեղեկությունը պատշաճ ներկայացվում է ՊՆ-ի կողմից և մեր խնդիրը ոչ միայն այդ թվերին հետևելն է, այլև՝ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը, ինչն արվում է։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ վերլուծելով հակառակորդի գործողությունները, երբ տարբերություն չի դրվում օբյեկտների նշանակությնա և հումանիտար նշանակության մեջ, կարծում է, որ նրանք զերծ չեն մնա նաև հիվանդանոցներին հարվածելուց, ինչով պայմանավորված և առհասարակ, միշտ կան պահուստային պլաններ՝ կոնֆլիկտային զոնայում գտնվող հիվանդանոցային հաստատությունների համար։

«Վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին ծանոթ ենք, այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։

Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց Թորոսյանը։



 Պիտակներ
         վիրավորումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb