Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սպորտ 08.08.2019   21:05   180
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ  օգոստոսի 8-ի կառավարության նիստում վերաբաշխում  կատարվեց  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության ընդունված որոշմամբ ՝ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը:

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն անց է կացվելու 2019թ. սեպտեմբերի 18-25-ը` Ծաղկաձորում: Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին կմասնակցեն տղաների և աղջիկների դպրոցական թիմեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին։

Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն: 2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon