Բյուրականում կանցկացվի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը

Իրադարձային 23.08.2019   18:52   156
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 11-13-ին  կանցկացվի Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը:

Ինչպես հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, տարածաշրջանային աշխատաժողովի նպատակն է գիտահետազոտական աշխատանքի, աստղագիտական կրթության ու հանրայնացման և աստղագիտական տուրիզմի ոլորտներում կատարել փորձի փոխանակում: Աշխատաժողովում ներգրավված են մասնակիցներ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի անդամ-երկրներից՝ Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև Ուկրաինայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Աշխատաժողովի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բյուրական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon