Բյուջեի՝ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները

Իրադարձային 15.10.2019   11:09   74
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է բյուջեի՝ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը: Այն չի քվեարկվելու, ընդունվելու է ի գիտություն:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է կիսամյակային տվյալները: Ըստ այդմ՝

«2 տրիլիոն 724 մլրդ դրամ է կազմել առաջին կիսամյակի ՀՆԱ-ն, որը 10 տոկոսով ավելի է համեմատությամբ։ Այդ ցուցանիշը հետաքրքրական է, քանի որ կանխորոշում է եկամուտները, որոնք հնարավոր է օգտագործել ծրագրերի ֆինանսավորման համար, ըստ այդմ՝ 758,5 մլրդ դրամ եկամուտներ են արձանագրվել, որոնցից սեփական եկամուտները կազմել են 752 մլրդ դրամ, ընդ որում՝ տեսակարար մեծ կշիռ է ունեցել հարկային եկամուտների մասը՝ 713 մլդր դրամ:

Առաջին կիսամյակի հարկային եկամուտների ծրագրված համամասնությունների համեմատ՝ կատարման ցուցանիշը 55.3 մլրդ դրամով ավելի է։ Նախորդ տարվա համեմատ` 24.5 տոկոսով ավելի հարկային եկամուտներ են արձանագրվել տարվա առաջին կիսամյակի արդյունքներով:

Շուրջ 6.7 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհների մուտքերը, ծախսերի մասում ունենք ցածր կատարման աստիճան, սա մենք դիտարկում ենք որպես օրակարգային խնդիրներից մեկը, միայն նախատեսելը և հնարավորություն ունենալը բավարար չեն, նաև պետք է ձևավորվեն կարողությունները՝ թե՛ որպես պատվիրատու, թե՛ որպես կապալառու»,-նշել է Ջանջուղազյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բյուջե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon