Բռնակոթ գյուղում այրվել է 480 հակ անասնակեր

Պատահարներ 05.01.2021   12:07   37

Հունվարի 4-ին, ժամը 23:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի տներից մեկին կից այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ին, ժամը 01:00-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել է 480 հակ անասնակեր:


 Պիտակներ
         անասնակեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb