Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բռնկվել

Աշխարհ 19.09.2020   12:11   56

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հիմա երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել, հայտնում է «Independent»-ը։

Նա նշել է, որ թեև ինքը չի ցանկանում մտցնել երկրորդ պետական կարանտին, այնուամենայնիվ նախարարները քննարկում են նաև այդ տարբերակը։

«Մենք անչափ ուշադիր հետևում ենք համավարակի տարածմանը՝ վերջին մի քանի օրերին դրա զարգացմանը զուգահեռ, և ոչ մի կասկած չկա երկրորդ ալիքի բռնկման հարցում»,- ասել է երկրի վարչապետը։

Ջոնսոնի խոսքով, կորոնավիրուսի երկրորդ ալիք է դիտվում նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում, ուստիև այն անխուսափելի է նաև Մեծ Բրիտանիայի համար։

Ըստ Բրիտանիայի վարչապետի, երկրորդ կարանտինը ամենավերջին տարբերակն է, որ պետությունը կկիրառի վիրուսի դեմ պայքարում։ Ընդ որում, նա հրաժարվել է լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ սահմանելուց։ Այժմ որպես սահմանափակում երկրում գործում են սոցիալական հեռավորության պահպանումը և «վեցի կանոնը», որը նախատեսում է հավաքներին և միջոցառումներին մինչև 6 մարդու մասնակցություն։



 Պիտակներ
         Բրիտանիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb