Բրիտանիայում կառավարող պահպանողականները համոզիչ հաղթանակ են տանում

Աշխարհ 13.12.2019   09:51   295
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Միացյալ Թագավորության իշխող պահպանողական կուսակցությունը վստահորեն հաղթում է նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Երկրի առաջատար 3 հեռուստաալիքների կողմից նախապատրաստված էքզիթփոլի ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ պահպանողականները՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, ստանում են 368 տեղ նոր խորհրդարանում: Այս մասին գրում է euronews-ը։

Այս տվյալների պաշտոնականացման դեպքում պահպանողականները կունենան 50 մանդատ ավելի շատ, քան ունեին 2017 թվականի ընտրություններում, որը կերաշխավորի նրանց համար մեծամասնությունը 650-տեղանոց Համայնքների պալատում: Գործնականում դա կնշանակի, որ կուսակցությունը կկարողանա ընդունել իրեն անհրաժեշտ օրինագծերը, իսկ հետո, ինչպես խոստացել է Ջոնսոնը, երկիրը կլքի ԵՄ-ն մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

Էքզիթփոլի համաձայն, ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը կունենա 191 մանդատ, ինչը 71-ով պակաս է նախորդ արդյունքից: «Լիբերալ դեմոկրատներին» կհասնի 13 տեղ (2017-ին`12-ը), Շոտլանդիայի ազգային կուսակցությանը՝ 55 (2017-ին` 35-ը), այլ կուսակցություններին ու անկախ թեկնածուներին` 23 տեղ:



 Պիտակներ
         Բրիտանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon