Բրիտանիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակը ռեկորդներ է գրանցում

Աշխարհ 25.09.2020   16:00   69

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բրիտանիան և Ֆրանսիան նախօրեին գրանցել են կորոնավիրուսի բռնկումից ի վեր COVID-19 վարակի իրենց ամենաբարձր մեկօրյա թվերը:

Նախորդ 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում ավելի քան 16,000 նոր վարակ է հայտնաբերվել․ նախկին ռեկորդը՝ 13,492, գրանցվել էր սեպտեմբերի 19-ին: Եվս 52 մարդ նույնպես կորցրեց իր կյանքը համաճարակի պատճառով ՝ երկրում COVID-19 զոհերի թիվը հասցնելով 31 511-ի:

Բրիտանիայում հինգշաբթի օրը գրանցվել է 6,632 նոր վարակ, ինչը նոր ռեկորդ է երկրի համար: Հաղորդվում է նաև, որ ամբողջ Մեծ Բրիտանիայում գրանցվել է քառասուն նոր մահվան դեպք, զոհերի թիվը հասել է 41 902-ի, որը զոհերի ամենամեծ թիվն է Եվրոպայում:



 Պիտակներ
         կորոնավիրուսի վարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb