Բրիտանիայի դեսպանատունը պարտավորվում է աջակցել Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին

Աշխարհ 29.01.2019   11:15   270

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պարտավորվում է Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին աջակցել «Հակամարտությունների կանխարգելման, անվտանգության և կայունության աջակցության հիմնադրամի (CSSF) միջոցով: Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս մասին հայտնում է Facebook-ի իր էջում:

«Այսօր Հայկական բանակի օրն է: Երևանում Բրիտանիայի դեսպանատունը պարտավորվում է աջակցել Հայաստանում պաշտպանական բարեփոխումներին՝ ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների ոլորտում եվրոպական ստանդարտների ներդնման CSSF ֆինանսավորվող ծրագրի, ինչպես նաև պաշտպանության ոլորտում Հայաստանի և Բրիտանիայի համագործակցության ծրագրի միջոցով», - նշել է դեսպանատունը:



 Պիտակներ
         Հայաստան, Մեծ Բրիտանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon