Բրիտանացի նկարիչը քարերից ու տերևներից մանդալաներ է ստեղծում

Art News 13.07.2020   22:30   4398

Բնությունն ինքը հիասքանչ է, իսկ բրիտանացի նկարիչ Ջեյմս Բրանտը գտել է այն ավելի գրավիչ դարձնելու ձևը։

Յորքշիրում գտնվող իր տան շրջակայքում զբոսանքների ժամանակ նա արվեստի գործեր է ստեղծում, որոնք ոչ միայն հաճելի են աչքին, այլ նաև հոգեկան հանգստություն են բերում, գրում է «Моя планета»-ն։

Իր աշխատանքները ստեղծելու համար Բրանտն օգտագործում է ձեռքի տակ ընկած ամեն ինչ՝ քարեր, տերևներ, խխունջներ ու նույնիսկ հատապտուղներ։

Ջեյմսը ժամերով պարուրաձև, շրջանաձև ու այլ զարդանախշերով տեղադրում է գտածոները։

Похожее изображение

Հետո լուսանկարում իր ստեղծած ինստալյացիաները ու հրապարակում սոցկայքերում։

Նկարիչը նաև քննադատներ ունի, որոնք գտնում են, որ իր աշխատանքներով Բրանտը խախտում է միջատների ու կենդանիների կյանքը։

Նրանց համար էլ Բրանտը պատասխան ունի։ Նա ասում է, որ քարերը հեռու է տանում այն տեղերից, որտեղից հավաքել է ու չի հանում դրանք հողից։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         մանդալաներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb