Բրիտանացի դաշնակահարն իր աջակցությունն է հայտնել հայերին

Իրադարձային 14.10.2020   22:30   58

Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ աջակցում է Հայաստանին ու հայերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ անչափ շատ է սիրում Հայաստանն ու հայերին:

«Ես կցանկանայի աջակցությունս հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, ովքեր աննկարագրելի ու շռայլորեն ջերմ են։ Առասպելական մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, ովքեր սարսափելի տառապանքների միջով են անցել անցյալում։

Ես անսահման տխուր եմ Հայաստանում տեղի ունցող բռնության սրացման համար:

Բոլորին ուղարկում եմ սերս ու հիացմունքս և հույսս, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,-նշել է դաշնակահարը:



 Պիտակներ
         Բրիտանացի դաշնակահար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb