Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

Աշխարհ 01.04.2021   17:10   61

Բրազիլիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամին նման տարատեսակ է հայտնաբերվել, որը կարող է նաև բրազիլական շտամի էվոլյուցիայի ենթարկված շտամը լինել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում տալով Բուտանտան ինստիտուտի նախագահ Դիմաս Կովասին:

«Այն նման է հարավաֆրիկյան շտամին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ախտորոշված մարդիկ չեն ճանապարհորդել և չեն շփվել աֆրիկյան երկիր այցելած մարդկանց հետ:

եպքերը հայտնաբերվել են Սան Պաուլու նահանգում:

Կովասը հավանական է համարում, որ հայտնաբերված վիրուսը բրազիլական P1 շտամի էվոլյուցիայի հետևանք է:


 Պիտակներ
         Բրազիլիայում կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb