Բրազիլիայի նախկին նախագահն ազատ կարձակվի

Աշխարհ 08.11.2019   20:08   228
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ Է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն Է ստացել:

Նոյեմբերի 7-ին համապատասխան վճիռը կայացրել Է Բրազիլիայի Դաշնային գերագույն (Սահմանադրական) դատարանը: Նիստի ուղիղ հեռարձակումը տրվել Է գերատեսչական հեռուստաալիքի եթերում:

Խոսքը պատիժների կատարման գործող պրակտիկայի փոփոխման մասին է, որը ենթադրում Է դատապարտյալի կալանավորմանը երկրորդ ատյանի դատարանի կողմից մեղադրական վճռի հաստատումից հետո:

Սույն վճիռը, որը կայացվել Է մեկ ձայնի նվազագույն առավելությամբ, թույլ կտա ազատություն դուրս գալ ոչ միայն պետության նախկին ղեկավարին, այլև շուրջ 5 հազար այլ կալանավորների, ովքեր չեն սպառել վճռափոխության գանգատի՝ օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները:

Լուլա դա Սիլվան Բրազիլիայի առաջին նախկին նախագահն է, որն անցյալ տարվա ապրիլին քրեական դատավարության արդունքում բանտարկվեց կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բրազիլիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon