Բրազիլիայի նախագահը Գրետա Տունբերգին «անդաստիարակ երեխա» է անվանել

Աշխարհ 11.12.2019   19:38   229

The Guardian-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգին «անդաստիարակ երեխա» է անվանել, ում ԶԼՄ-ները չափազանց մեծ ուշադրություն են դարձնում:

Այս կերպ Բրազիլիայի արձահանքել է աշակերտուհու՝ Բրազիլիայում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների զոհվելու մասին հայտարարությանը:

Դեկտեմբերի 8-ին Տունբերգն արձագանքել էր Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Մարանյան նահանգում տեղի ունեցած միջադեպին, որտեղ գուաժաժարա ցեղի երկու առաջնորդներին գնդակահարել էին երթևեկող մեքենայից:

Նա Twitter-ում գրել էր, որ բնիկները բառացիորեն սպանվում են ապօրինի անտառահատումները կանխելու փորձերի ժամանակ, իսկ աշխարհը լռում է այս մասին:

Երեքշաբթի Բոլսոնարուն լրագրողների առաջ մեկնաբանել է էկոակտիվիստուհու խոսքերը:

«Գրետան ասել է, որ հնդկացիները մահացել են Ամազոնի անտառները պաշտպանելու պատճառով: Պարզապես զարմանալի է, որ մամուլն ուշադրություն է դարձնում նրա նման անդաստիարակ երեխայի վրա»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը;



 Պիտակներ
         Գրետա Տունբերգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon