Բրազիլիան 44 հազար զինվորականների է ուղարկել Ամազոնիայում հրդեհները մարելու համար

Աշխարհ 26.08.2019   18:00   130
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բրազիլիայի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար:Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Periodico թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարՖեռնանդու Ազեվեդուի Սիլվայի հայտարարությունը:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր Է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին: Ըստ հրատարակության տվյալների` Բրազիլիայի ռազմաօդային ուժերը նաեւ Hռrcules C-130 երկու ինքնաթիռ են տրամադրել օդից հրդեհների դեմ պայքարելուն օգնելու համար: Նշվում Է, որ ինքնաթիռները կարող են տեղափոխել մինչեւ 12 հազար լիտր ջուր: Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց մակերեսը 82 տոկոսով ավելի Է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը:

Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն Է 2013 թվականից ի վեր:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամազոնիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon