Բրայան Հուք․ «Իրանում սպանված ցուցարարների թիվը կարող է հազարից ավելի լինել»

Աշխարհ 06.12.2019   21:22   384
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանում բողոքի վերջին ցույցերի ընթացքում՝ կապված վառելիքի թանկացման և վաճառքի սահմանափակման հետ, անվտանգության ուժերի կողմից սպանվածների թիվը կարող է գերազանցել հազարը: Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը այդ մասին ասել է երեկ լրագրողների հետ զրույցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Իրանի կողմից քաղաքացիական բողոքի ճնշումը և հայտարարել, որ Միացյալ Նահանգները կլինի ցուցարարների կողքին: Իրավիճակը Իրանում որակելով «սարսափելի»՝ Թրամփը նախազգուշացրել էր, թե Թեհրանի կողմից ցանկացած նոր սպառնալիք «կոշտ դիմադրության կհանդիպի»:

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են նոյեմբերի 15-ից, երբ կառավարությունը հայտարարեց վառելիքի գների բարձրացման և վաճառքի սահմանափակման մասին:



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon