BP-ն և Microsoft-ը հանդես կգան համատեղ նոր նախաձեռնությամբ

Innovation 16.09.2020   17:44   31

Բրիտանական BP էներգետիկ ընկերությունն ու ամերիկյան Microsoft կորպորացիան սկսում էներգետիկ համակարգերի թվային վերափոխման եւ ածխաթթու հետքի նվազեցման ոլորտներում համատեղ ծրագրի իրականացումը։

Այս մասին հայտնում է BP ընկերությունը։

Համագործակցության ընթացքում հնարավոր է Microsoft Azure-ը օգտագործվի որպես ամպային ծառայություն՝ BP-ի ենթակառուցվածքների համար։

Ընկերությունները կփորձեն հասկանալ, թե ինչ նորարարական մեթոդներ կարելի է ներդնել, որպեսզի տնային էներգամատակարարումը շարքային սպառողի համար դառնա ավելի արդյունավետ կառավարելի, ինչպես նաև հատուկ ուշադրություն են դարձնելու այն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը, որոնք կրճատելու են ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ։

Ավելի վաղ BP-ն հայտարարել էր, որ մինչեւ 2050 թվականը հանդիսանալու է զրոյական բացասական արտանետում ունեցող ընկերություն։



 Պիտակներ
         BP


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb