Բուսաբանական այգում այրվել է 200 քմ խոտածածկույթ

Պատահարներ 26.02.2019   10:54   245
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բարբյուսի փողոցի թիվ 64/2 հասցեում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նորագավիթ թաղամասում գտնվող pանրի գործարանի ետնամասում` 2 հա, Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտակա ձորում՝ 5000 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 2000 քմ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող «Աբովյան» սուպերմարկետի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 2 շինության մոտակայքում գտնվող ջրատարում՝ մոտ 150 քմ եղեգնուտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարսի խճուղու թիվ 2 հասցեում՝ էլեկտրական ենթակայանի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից դեպի առաջին ոլորանն ընկած հատվածում՝ մոտ 800 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:



 Պիտակներ
         հրդեհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon