Բուրկինա-Ֆասոյում գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել

Աշխարհ 25.12.2019   13:15   388
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բուրկինա- Ֆասոյի հյուսիսային Սում նահանգում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 35 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Զոհերի մեծ մասը կանայք են։ Ահաբեկիչների զոհն է դարձել նաև 4 զինծառայող և 3 ոստիկան։ Ուժային կառույցների ևս մոտ 20 ներկայացուցիչ վիրավորվել է։

Նշվում է, որ ահաբեկիչների խումբը հարձակվել է Արբինդա քաղաքից ոչ հեռու տեղակայված զինվորականների վրա։ Բանակին հաջողվել է հետ մղել հարձակումը, սակայն նահանջելով՝ գրոհայինները ոչնչացրել են խաղաղ բնակչությանը։

Նախագահ Ռոկա Կաբորեն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։ Նրա խոսքով՝ զինվորականներին հաջողվել է չեզոքացնել 80 գրոհայինի։

Երկրում 2 օր համազգային սուգ է հայտարարվել։



 Պիտակներ
         Բուրկինա-Ֆասոյում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon