Բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից հեռու

Իրադարձային 18.09.2020   10:30   51

 Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունեց Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում,  ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

«Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- ասաց նախարարը:



 Պիտակներ
         Բուքմեյքերական գրասենյակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb