Բուլղարիայի վարչապետը տուգանվել է դիմակ չկրելու համար

Աշխարհ 24.06.2020   18:45   188

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը տուգանվելու է՝ առանց դիմակի եկեղեցի մտնելու համար:

Իր իսկ կառավարության կողմից ընդունված կանոնների համաձայն՝ Բորիսովը, նրա աշխատակազմը և որոշ լրագրողներ կտուգանվեն մինչև 150 եվրո:

Euronews-ի հաղորդմամբ, երեքշաբթի Բուլղարիայում վերականգնվել է դիմակների պարտադիր օգտագործումը հասարակական փակ տարածքներում`կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով:

61-ամյա պահպանողական առաջնորդը համաճարակի մեկնարկի օրվանից հրաժարվել է դիմակ կրել։

Առողջապահության նախարարությունը երկուշաբթի Բորիսովի պահպանողական Գերբ կուսակցությանն  արդեն տոգանել է 1,500 եվրո տուգանք՝ շաբաթ օրը մարդաշատ սենյակում հանդիպում անցկացնելու համար՝ վարչապետի ներկայությամբ:

Երեքշաբթի օրվա դրությամբ Բուլղարիայում գրանցվել է 3984 վարակի դեպք, իսկ 207-ը մահացել է։



 Պիտակներ
         Բուլղարիայի վարչապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb