Բուֆոնը ցանկանում է 6-րդ անգամ մասնակցել Աշխարհի առաջնությանը

Հերքումներ 10.06.2021   18:15   288

Ջանլուիջի Բուֆոնը, ով այս ամառ կհեռանա «Յուվենտուսից», հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է sport.es-ը:

Նշվում է, որ կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել 43-ամյա իտալացու նկատմամբ, բայց Բուֆոնը որոշել է հրաժարվել այս տարբերակից: Դարպասապահը ցանկանում է կանոնավոր խաղերի մասնակցել, որպեսզի մեկնի 2022 թվականի Աշխարհի առաջնության և այդպիսով դառնա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մասնակցել է աշխարհի 6 առաջնության:

Նախկինում Բուֆոնի գործակալը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հետաքրքրված է «Բենֆիկա» տեղափոխվելու տարբերակով:


 Պիտակներ
         Բուֆոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb