Բուդդայի այգին, Լաոս

Art News 22.01.2021   22:00   1595

Լաոսի զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեսնել անսովոր Բուդդայի այգին, որը գտնվում է մայրաքաղաք Վիենտյանից ոչ հեռու։ Այգու բացումը տեղի է ունեցել ավելի քան 50 տարի առաջ։ Այս այգին հայտնի է ոչ թե էկզոտիկ բուսատեսակներով, այլ ինքնատիպ արձաններով։

Այգու ողջ տարածքում բուդդայական ու հինդուիստական թեմատիկայով մոտ 200 արձան կա։ Դրանց մեջ կարելի է տեսնել ոչ միայն Բուդդայի արձանները, այլ նաև զարմանալի առասպելական կենդանիների արձաններ։

Այգին ստեղծվել է 1958 թվականին, բայց նրա արձաններից շատերն այնպիսի տեսք ունեն, կարծես դրանք մի քանի հարյուր տարի առաջ կառուցված լինեն։ Իսկ իրականում բետոնե արձաններին արհեստականորեն հին տեսք են տվել, որպեսզի այգին խորհրդավոր երևա։

Արձաններից բացի, այգում հետաքրքիր լանդշաֆտային զարդարանքներ կան։ Բուդդայի այգին մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Լաոսի մայրաքաղաքից այնտեղ հասնելը դժվար չէ, այնպես որ՝ այգին տարվա մեջ ոչ մի օր դատարկ չի մնում։

Այգին ստեղծել է տեղաբնակ Բունլիա Սուլիլաթը, ով յուրահատուկ՝ հինդուիզմն ու բուդդիզմը համատեղող կրոնական հոսանքի հետևորդ է։ Այգին ստեղծելիս Բունլիան օգտագործել է ինչպես իր անձնական միջոցները, այնպես էլ բարեգործների տրամադրած գումարը։ Այգու մուտքը վճարովի և արժե 1 ԱՄՆ դոլար։ Այս համեստ վճարով այգու հյուրերը հնարավորություն են ստանում ոչ միայն զբոսնել այգում, այլ նաև լրիվ անվճար լուսանկարվել։ Զբոսաշրջիկները, որոնք կուզենան Բուդդայի այգի հասնել ինքնուրույն, պետք է մայրաքաղաքի կենտրոնական շուկային մոտ գտնվող Talat Sao ավտոբուսային կայան հասնեն, որտեղից պարբերաբար ավտոբուսներ են գնում դեպի այգի։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb