Բորիս Ջոնսոնը կրկին ինքնամեկուսացել է

Իրադարձային 16.11.2020   13:25   28

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։ Այս մասին RIA Novosti-ի հայտնել է Դաունինգ-սթրիթի պաշտոնական ներկայացուցիչը։

Նշվում է, որ վարչապետն իրեն լավ է զգում, ախտանշաններ չունի։

Վարկակրի հետ շփումը ի հայտ է բերվել հետևման NHS Test and Trace համակարգի օգնությամբ։

Նոյեմբերի 12-ին Ջոնսոնը հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ, այդ թվում Լի Անդերսոնի, ում մոտ ավելի ուշ ի հայտ են եկել COVID-19-ի ախտանշաններ։ Թեստը դրական արդյունք է ցույց տվել։

Հիշեցնենք,որ վարչապետը մարտի վերջին հիվանդացել էր կորոնավիրուսով։


 Պիտակներ
         Բորիս Ջոնսոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb