Բորիս Ջոնսոնը հերթական պարտությունն է կրել խորհրդարանում

Աշխարհ 10.09.2019   14:07   130
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 10-ին, այս մասին հաղորդում է Euronews-ը։ 

Երկրի ղեկավարի նախաձեռնությանն աջակցել է ընդամենը 293 օրենսդիր, ինչը զգալիորեն քիչ է պահանջված ձայներից։ Դեմ է քվեարկել 46 պատգամավոր։ Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքյուն արդյունքների հայտնի դառնալուց հետո հայտարարել է, որ արդյունքները չեն բավարարում օրինագծի ընդունման համար՝ օրենքով սահմանված պահանջների համաձայն։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Ջոնսոնի համար արդեն 6-րդ պարտությունն է, որը հուլիսի վերջին իշխանության գալուց ի վեր պարտվել է Համայնքների պալատում տեղի ունեցած բոլոր քվեարկություններում։  


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բորիս Ջոնսոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon